Բայդենի կինը ինաուգուրացիայի ժամանակ եղել է Markarian բրենդի հագուստով. ինչո՞ւ է համաշխարհային բրենդը կրում հայկական անուն

124

Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ նրա կինը՝ Ջիլ Բայդենը կրում էր նյույորքյան հայտնի Markarian բրենդի հագուստ։  Ե՛վ արտասահմանում, և՛ Հայաստանում այս փաստը քննարկվել է, սակայն շատերը տեղյակ չեն, թե ինչու է ամերիկուհի Ալեքսանդրա Օ Նիլը իր հայտնի բրենդի անունը ընտրել հայկական ազգանուն։

Հայտնի դիզայներ Օ Նիլը դեռևս մանկուց հետաքրքրված է եղել տիեզերքով և նրա գեղեցկությամբ, որն էլ եղել է պատճառը հայկական ազգանուն ընտրելու։

Բրենդի անունը կապված է սովետական աշխարհռչակ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի հետ։ Մարգարյանը Բյուրականում մանրակրկիտ ուսումնասիրել է տիեզերքում ուլտրամանուշակագույն գունավորմաբ միջուկով գալակտիկայի կառուցվածը, որն էլ արդյունքում ստացել է նրա անունը։ Մարգարյանի անունն է կրում նաև «Կույսի աստղակույտը»՝ ստանալով «Մարգարյանի գալակտիկաներ» (կամ Մարգարյանի շղթա) անունը։

Բրենդի կայքում նշվում է, որ «Markarian–ն իր մեջ ամփոփում է Ալեքսանդրայի սերը դեպի երկնային ռոմանտիզմի վերժամանակյա դիզայնով և ժամանակակից նրբագեղությամբ»։

Բրենդը ստեղծվել է 2017 թ.՝ արտադրելով կանացի լուքս դասի հագուստներ։