Բայդենը փոփոխություններ է արել Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում

111

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը տեղափոխվել է Սպիտակ տուն և որոշել փոխել դրա ինտերիերը:

Նա ԱՄՆ յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի դիմանկարը փոխարինել է Բենջամին Ֆրանկլինի դիմանկարով:

Բանն այն է, որ Ջեքսոնն իր ստորագրությունն էր դրել այն օրենքի վրա, որը, ի վերջո, հանգեցրել էր բնիկ ամերիկացիների հարկադիր վերաբնակեցմանը և էթնիկ զտումներին: Ամերիկյան լրատվամիջոցները հիշեցրել են նաև, որ 2017-ին Դոնալդ Թրամփը շնորհավորել էր հնդիկ ժողովրդի վետերաններին այս պատկերի ֆոնին, ինչը ցնցել էր ԱՄՆ-ի բնակիչներին: Գրասենյակում ավելացվել են նաև աքսեսուարներ։