Բայդենը կարանտին հայտարարեց ԱՄՆ մուտք գործողների համար

104

Միացյալ Նահանգների իշխանությունները պարտադիր կարանտին են մտցնում բոլոր այն անձանց համար, ովքեր երկիր կժամանեն արտերկրից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Այս պահանջը վերաբերում է բոլոր երկրների քաղաքացիներին, նշում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բացի դիմակ կրելուց, յուրաքանչյուրը, ով այլ երկրից ինքնաթիռով կժամանի ԱՄՆ, պետք է հետազոտություն անցնի [կորոնավիրուսի հայտնաբերման համար] նախքան վայրէջքը, մինչև մեկնելը: Նրանք պարտավոր են նաև անցնել կարանտինի, երբ ժամանեն Ամերիկա», – ասել է Բայդենը: