Արաքս գետի հյուսիսային կողմի (ներկայիս Ադրբեջան) բնակչության վիճակագրությունը՝ 1917 թ. -ին

97

✅ Հայերը  կազմում էին՝

Բաքվի  բնակչության  20% -ը, Գյանջայում՝  բնակչության  32,8% -ը,  Նախիջևանում՝    բնակչության  38% -ը:

📍 Մինչև 1918 թվականի՝  Կովկասի   բնակչության  վերաբերյալ  ռուսների  և  օսմանցիների  կողմից  պատրաստված  փաստաթղթերն  ու  վիճակագրությունը, թուրք  բնակչություն՝  որպես  էթնիկ  միավոր՝  առանձին  չի  եղել:  Այս  փաստաթղթում  հստակ  երևում  է, որ  Կովկասում  թուրքեր  կոչվող  անկախ ազգային  և  էթնիկական  ինքնություն  դեռ  չի  ձևավորվել:

Այդ  պատճառով  տարբեր  էթնիկ  խմբեր, ինչպիսիք են  թաթարները, իրանական բնիկ  ազգությունները, կովկասյան  մահմեդական  բնիկ  ազգությունները՝  միասնաբար  հիշատակվում էին  «մուսուլմաններ»  խմբի  մեջ:

Այս  փաստաթղթում  նշված  մուսուլմանական  բնակչության  վիճակագրությունը  հետևյալն է.

Բաքվում՝  42,8%, Գյանջայում՝  62,6%, Նախիջևանում՝  61%:  Մուսուլման  բնակչություն   անունով   խմբում  նկատի են  ունեցել  կովկասյան  մահմեդական  բազմաթիվ  ազգություններ:

 Այս  պատմական փաստաթուղթը  նշում է   Արաքս  գետի  հյուսիսային  կողմի   (ներկայիս  Ադրբեջան)    բնակիչների  ժողովրդագրական  և  էթնիկական  կազմը`  չորս  հիմնական  խմբերի  տեսքով`  մուսուլմաններ, ռուսներ, վրացիներ  և  հայեր: Բնակչության  մեջ  եղել են  նաև  որոշակի  տոկոս  կազմող  այլ  ազգություններ  ևս՝ հրեաներ  և այլոք:

Փաստաթղթի  բնօրինակը  օսմանյան  թուրքերեն է:

🔸️Վիճակագրության  աղբյուրը՝  Մոհամմադ  Հասան  Վալիլի  (Բահարլիի)   «Ադրբեջան»  գիրքը,  որը  լույս է  տեսել  1921 թվականին՝  Բաքվում: