Աշոտ Ապրեսյանը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել (ձայնագրություն)

158

Համացանցում ձայնագրություն է տարածվել, որը ըստ շրջանառվող լուրերի, ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության պետ Արթուր Ապրեսյանի վերջին ձայնային հաղորդագրությունն է։ Ապրեսյանը խոսում է  ռուսերեն՝ ասելով, որ  իր դեմ որս է սկսվել։ Թեև ծիծաղելով վստահեցնում է, որ  վերջիններս իրենց ուզածին չեն հասնի։ Ապրեսյանը հաղորդագրության հասցեատիրոջը զգուշացնում է, որ, եթե ինչ որ բան լինի, ուրեմն այդպես է պետք։

Հիշեցնենք, որ 2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ: