Այժմ ճիշտ ժամանակն է պատվաստվել COVID-19-ի դեմ

93

Հիմա ամենահաջող պահն է կորոնավիրուսի պատվաստվելու համար, հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան: Ըստ նրա, այժմ համաճարակաբանական գործընթացը նվազում է, և պատվաստումը կօգնի կանխել դրա հետագա աճը:

«Հիմա պատվաստման ճիշտ ժամանակն է, քանի որ համաճարակային գործընթացը անկում է ապրում, և դրա հետագա զարգացումը կանխելու համար, իհարկե, պետք է հնարավորինս արագ պատվաստվել», – ասել է Պոպովան Առաջին ալիքի եթերում:

Գերատեսչության պետը նշել է, որ երկրի ամբողջ բնակչությունը պաշտպանված կլինի COVID-19- ից, երբ պատվաստվի մեծահասակների առնվազն 60%-ը: