ԱՄՆ-ն ավելի քան 120 մարդու մեղադրել է հունվարի 6-ի անկարգությունները կազմակերպելու մեջ

55

ԱՄՆ ավելի քան 120 բնակիչ արդեն մեղադրվել է Վաշինգտոնում անկարգություններ կազմակերպելու և հունվարի 6-ին Կապիտոլիումի գրավման համար: Ինչպես այսօր հաղորդել է CNN-ը, այս մասին Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին:

Մեղադրանքների բնույթը տատանվում է ԱՄՆ Կոնգրեսի շենք անօրինական մուտք գործելուց մինչև ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումներ: Ամբաստանյալներից ոմանք մեղադրվում են ավելի լուրջ գործողությունների՝ դավադրություն կազմակերպելու և բռնի գործողություններ իրականացնելու սպառնալիքների մեջ: