ԱՄՆ դեմոկրատները Facebook, Twitter-ին և YouTube-ին կոչ են անում փոփոխություններ մտցնել

90

ԱՄՆ-ում դեմոկրատ կոնգրեսականների մի խումբ նամակ է ուղարկել խոշոր սոցիալական ցանցերի, այդ թվում՝ Facebook-ի, Twitter-ի և YouTube-ի ղեկավարներին` նրանց հորդորելով փոխել առաջարկվող հրապարակումների ընտրության համար պատասխանատու ալգորիթմները՝ ծայրահեղական բովանդակության տարածումը սահմանափակելու համար: Այդ մասին հայտնում է Verge պորտալը:

Նրանք կարծում են, որ սոցիալական ցանցերի ներկա համակարգերը կարգավորված են օգտատերերին ցույց տալու այնպիսի նյութեր, որոնք նրանց մոտ առաջացնում են ամենաուժեղ հուզական արձագանքը: