Ադրբեջանը Արցախից գրաված տարածքներում անտառային և ջրային ռեսուրսների, բուսական և կենդանական աշխարհի հետազոտություններ կիրականացնի:
Trend-ը հայտնում է, որ Ադրբեջանի Բարձր տեխնոլոգիաների ազգային ակադեմիայի պարկում, որը AZELTECH կազմակերպությանը կից է, նոր ԱԹՍ-ներ (ոչ ռազմական) ստեղծելու ծրագրեր է մշակում։
«Դրանք կկիրառվեն «ազատագրված» տարածքներում անտառային և ջրային ռեսուրսների, բուսական և կենդանական աշխարհների ուսումնասիրության համար: Այս տարածքներում հայկական Մեծամորի ատոմակայանի միջուկային թափոնները թաղելու մեծ հավանականության հետ կապված` ռադիոէկոլոգիական մոնիտորինգ կիրականացվի նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով»,- նշել է կազմակերպությունը: