Տրապիզոնի նավահանգստի ղեկավարը հույսեր է կապեում դեպի Իրան երկաթգծի բացման և Հայաստանի հետ սահմանը բացելու հետ

53

Տրապիզոնի նավահանգիստը ղեկավարող Trabzon Liman İşletmeciliği-ի գլխավոր տնօրեն Մուզաֆար Էրմիշը նավահանգստից բեռնափոխադրումների ավելացման հույս ունի՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման, Նախիջևանից Ադրբեջան միջանցք բացելու և Հայաստանի հետ սահմանները բացելու հետ կապված: Այս մասին Մուզաֆար Էրմիշը պատմել է Deniz Haber պորտալին:

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը կթեթևացնի Իրանի դեմ պատժամիջոցները: «Տրապիզոնի նավահանգիստը կարևոր դեր ունի տարանցիկ առևտրում: Բայց Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում ամենակարևոր տարանցիկ երկիր՝ Իրան ներմուծման գործողությունները կտրուկ կրճատվել են: Հուսով եմ, որ մենք կկարողանանք ավելի շատ բեռներ տեղափոխել Տրապիզոնի նավահանգստից, եթե ԱՄՆ-ը մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները»,- ասել է նա:

«…Նախիջևանի և Ադրբեջանի միջանցքը բացելու մասին համաձայնագրի ձեռք բերումը, որը նախկինում մեզ համար շատ կարևոր միջանցք էր, դրական ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա: Օրակարգում կլինի նաև Հայաստանի դեմ էմբարգոյի վերացումը, տարածաշրջանում խաղաղության ապահովումը: Այս հարցում պարոն Իլհամ Ալիևը հավատարիմ է դրական մոտեցմանը: Հայաստանի դեմ էմբարգոն վերացնելու և Նախիջևանի միջանցքը բացելու դեպքում, հուսով եմ, որ Տրապիզոնի նավահանգիստը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի համար ամենակարևոր տարանցիկ դարպասը դեպի Եվրոպա»,- ասել է Էրմիշը: