Պայթյուն Բաղդադի կենտրոնում

105

Պայթյուն է տեղի ունեցել այսօր Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել են:

Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ պայուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: