Չինաստանում կրկին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել

77

Չինաստանում կրկին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել՝ չնայած իշխանությունների՝ վարակի տարածումը զսպելու հարցով ջանքերին: Անցած մեկ օրում հայտնաբերվել է վարակման 144 նոր դեպք, որից 18-ը ժամանել է արտասահմանից, 126 դեպք է գրանցվել երկրի ներսում: Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահական պետական կոմիտեն, հաղորդում է Ինտերֆաքսը:

Երկրում երեքշաբթի հայտնաբերվել է վարակման 103 նոր դեպք, որից 15-ը՝ «բերովի» եւ 88-ը՝ ներքին:

Ռուսաստանի հետ սահմանակից հյուսիսարեւելյան Հեյլունցզյան նահանգում գրանցվել է 68 նոր դեպք, իսկ դրա մոտ գտնվող Ցզիլին նահանգում՝ 33 դեպք, Հեբեյում՝ 20 դեպք, երկուական դեպք՝ Պեկինում եւ Շանսիում, մեկ դեպք՝ Շանդունում:

Ընդհանուր առմամբ Չինաստանում կորոնավիրուսով վարակման 88 701 դեպք է հայտնաբերվել: Դրա հետ կապված հիվանդութոյւնից մահացել է 4635 մարդ, ապաքինվել ավելի քան 82,4 հազարը:

Չինաստանի իշխանություններին մտահոգում է այն, որ վարակի տարածման նոր բռնկումը տեղի կունենա «Գարնան տոնի» նախօրեին՝ լուսնային օրացույցով Նոր տարին, փետրվարի 12-ին:  

News.am