Ոսկին թանկանում է

136

Հինգշաբթի առավոտյան ոսկու արժեքն աճում է դոլարի փոխարժեքի նվազման ֆոնին, որն առաջացել է ԱՄՆ տնտեսության լրացուցիչ ֆինանսական աջակցության սպասումներով, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինն աճել է 0,27 տոկոսով կամ 5 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1871,5 դոլարի: Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,87 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 25,99 դոլարի:

Ամերիկյան արժույթի արժեզրկումը շարունակում է նպաստել ոսկու գնանշումների աճին՝ այն ավելի գրավիչ դարձնելով այլ արժույթ տնօրինողների համար: Դոլարի փոխարժեքի նվազումը կապված է երկրի նոր նախագահ Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ տնտեսության ֆինանսական աջակցության սպասումների հետեւանքով շուկաների լավատեսության հետ:

News.am