Շուշիի բնակչությունը 1897-ին. հայեր՝ 14.420, թաթարներ (ադրբեջանցիներ)՝ 10.778

135

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը հրապարակել է Շուշիի ազգաբնակչության թվի վերաբերյալ պատմական վիճակագրական տեղեկություններ: Ըստ այդմ՝  Ռուսական կայսրության առաջին՝ 1897 թվականի մարդահամարի տվյալներով, Շուշի քաղաքում բնակչության ընդհանուր թիվը կազմել է 25. 881 մարդ:

Հայության թիվը կազմել է 14.420 մարդ:

Թաթարների (այսօրվա ադրբեջանցիներ) թիվը եղել է 10.778 հոգի:

Հայերից և թաթարներից բացի, Շուշիում բնակվել են նաև՝

ռուսներ- 396 հոգի,

լեհեր- 133,

մոլդովաններ և ռումիններ- 73,

վրացիներ- 39,

գերմանացիներ- 12,

պարսիկներ- 5,

հրեաներ և ավարներ- 4-ական:

Շուշիի գավառում բնակչության ընդհանուր թիվը, ըստ Ռուսական կայսրության առաջին՝ 1897 թվականի մարդահամարի տվյալների, կազմել է 138.771 մարդ, որից՝

հայեր-73.953 հոգի,

թաթարներ (ադրբեջանցիներ)- 62.868 հոգի,

ռուսներ- 1.504 հոգի:

Նկարում՝ Շուշիի Ռեալական ուսումնարանը