Շահն ու «գործնկերությունը»

110

Էրդողանը, որն այսօր պանթուրքիզմի գլխավոր տարածիչն է հանդիսանում, կարծես թե Ռուսաստանի հետ «գործընկեր» է։ Բայց դա չի խանգարում նրան հրահրիչ լինել։ Մեկ ձեռքով նա սեղմում է Պուտինի ձեռքը, մյուսով ֆինանսավորում է Ղրիմի թաթարների «մեջլիսին» և աջակցում «Բայրաքթարների» արտադրության կազմակերպմանը Ուկրաինայում։

Հրահրելն հենց իր դեպքում՝  «գործընկերների» վրա ճնշում գործադրելու հիմնական և ամենաէֆեկտիվ գործիքներից մեկն է։

Սակայն հետաքրքրական է մեկ այլ բան։

Էրդողանյան  վերնախավի գաղափարախոսությունը, որը համակրանք է առաջացնում որոշ ռուս աջակողմյանների մոտ, ինչ-որ տարորինակ ձևով համընկնում է  ԱՄՆ-ի ֆինանսական էլիտաների շահերի հետ, որոնք իրենց հերթին անգթորեն գործում են ի վնաս Ռուսաստանի և Չինաստանի շահերի։

@wargonzo նախագծի թիմը նախապատրաստում է մանրամասն ակնարկ այն մասին, թե ինչ կապերով են փոխկապակցված տխրահռչակ պանթուրքիզմն ու տխրահռչակ ամերիկյան գերիշխանությունը, ինչպես նաև Իրանի և Սիրիայի հանդեպ իսրայելական տարածաշրջանային նկրտումների վերաբերյալ։

Թարգմ․՝ Մելիքյան Զոյա