Մոսկվայի Կրեմլը այցելուների համար կբացվի հունվարի 22-ին

54

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հունվարի 22-ին այցելուների համար կբացի Մոսկվայի Կրեմլի տարածքը: Միևնույն ժամանակ, Լենինի դամբարանը փակ կմնա մինչև ապրիլի 16-ը:

Հունվարի 22-ից Մոսկվայի Կրեմլի տարածք այցելուների ընդունելությունը կիրականացվի սահմանված կարգով` կապված Կրեմլի թանգարանների աշխատանքների վերսկսման և «Ադամանդե ֆոնդի» ցուցահանդեսի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: