ՄԻԵԴ-ը մերժել է Վրաստանի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին Հարավային Օսիայի վերաբերյալ

102

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անհիմն է ճանաչել Վրաստանի մեղադրանքները Ռուսաստանին 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ. հաղորդում է ՌԴ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հունվարի 21-ին հրապարակվել է ՄԻԵԴ-ի Մեծ պալատի որոշումը «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II)» միջպետական բողոքի վերաբերյալ, որի թեման են՝ 2008-ի օգոստոսի իրադարձությունները Հարավային Օսիայում և դրանց հետևանքները:

«Ելնելով գործի շուրջ 12 տարվա քննության արդյունքներից` ՄԻԵԴ-ը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի համաձայն`Ռուսաստանի զինված անձնակազմի կողմից վրացական բանակի՝ խաղաղապահ զորքերի և տեղական քաղաքացիական բնակչության վրա հարձակումը հետ մղելու դեպքերի համար 2008 թ. օգոստոսի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, ՄԻԵԴ-ը չի աջակցել Վրաստանի իշխանությունների հայտարարություններին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից Հարավային Օսիայի տարածք 2008 թ. օգոստոսի 7-ին ենթադրյալ ներխուժման մասին, այսինքն`վրացի զինվորականների հարձակումը Ցխինվալի քաղաքի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ: