ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ

49

Հունվարի 20-ին և 21-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: