Շուշիում հայերի կոտորածները կազմակերպվել են 1920 թվականի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում:

Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորածը, տեղահանությունը, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացումը և թալանը իրագործվեց Թուրքիայի հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց: