Ինչո՞վ է խանգարում ըննդիմությունն իշխանություններին գերիների վերադարձի հարցում

82

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին,  հետևյալն էր՝ «բա ինչի՞ Սերժի ժամանակ չէիք հարցնում»։

Ասածս չափազանցություն չէ, բառիս բուն իմաստով, Փաշինյանը զարմացած հարցնում էր իրեն հարց ուղղած պատգամավորին, թե չի հիշում, որ նախկինում, ԱԺ հարթակում, գերիների վերաբերյալ հարցադրումներ հնչեր։

Ավելին՝ վարչապետը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել Հայաստան, քան նախկինում»։

Բնականաբար,  Փաշինյանը գիտակցում է այս պատերազմի արդյունքում և դրանից առաջ տեղի ունեցածի մասշտաբն ու անհամեմատելիությունը, սակայն նպատակաուղղված ձևով հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում։

«Ասում եմ՝ մի հատվածին, որովհետև շատերը վաղուց ոչ հավատում են, ոչ էլ վստահում ոչ միայն Փաշինյանի խոսքին, այլ առհասարակ պաշտոնական տեղեկատվությանը։

Գերիների ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ այդպիսի ինքնավստահ խոսք է հնչեցում մի մարդ, ով Հայաստանն ու Արցախը ողբերգության է հասցրել, Արցախի տարածքի 75 տոկոսի կորստի, 5 հազարից ավելի մարդու մահվան, հազարավոր մարդկանց վիրավորվելու, անհետ կորելու և ռազմագերու կարգավիճակ ստանալու պատասխանատուն և մեղավորն է։

Փաշինյանն ու նրա թիմակիցները սիրում են կրկնել, թե ընդդիմության հայտարարությունները խանգարում են գերիների վերադարձին, սակայն նրանցից որևէ մեկն այդպես էլ ողջամիտ միտք չհնչեցրեց, թե ինչով են խանգարում․ չկա հիմնավորում, չկա հիմք, առհասարակ, չկա տրամաբանված խոսք»,- գրում է փորձագետը։