Թրամփը Բայդենին գրություն է թողել Օվալաձև գրասենյակում

105

Սպիտակ տունը լքելուց առաջ Դոնալդ Թրամփն Օվալաձև գրասենյակում գրություն է թողել իր իրավահաջորդ Ջոզեֆ Բայդենի համար, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը:

Նշվում է, որ Թրամփը կարճ հաղորդագրությունը դրել է իր աշխատասեղանի վերին դարակում: Գրառման բովանդակությունը մնում է անհայտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: