Թուրք օդաչուներին սպառնում է 12 տարվա ազատազրկում՝ Կառլոս Գոնին փախուստի հարցում օգնելու համար

79

Թուրքիայի դատախազությունը 12 տարվա ազատազրկում է պահանջել թուրքական մասնավոր ավիաընկերության ներկայացուցչի եւ երկու օդաչուների համար, ովքեր մեղադրվում են Nissan Motor Co-ի նախկին նախագահ Կառլոս Գոնի փախուստին նպաստելու մեջ, հայտնում է AP-ն:

2019-ին Կառլոս Գոնի դրամատիկ փախուստի հարցով յոթ հոգու գործով երրորդ դատական նիստում դատախազությունը նաեւ պահանջել է, որ դատարանը արդարացնի երկու այլ օդաչուների, որոնք դատապարտվել են «միգրանտին անօրինական տեղափոխելու» մեղադրանքով, հաղորդում է Anadolu-ն: Փոխարենը նրանք խորհուրդ են տվել, որ երկու օդաչուները, ովքեր նրան Ստամբուլից Բեյրութ են տեղափոխել, դատվեն հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով: Դատախազությունը գործի վերաբերյալ վերջնական եզրակացություն տալով՝ պահանջել է նաեւ հանել երկու բորտուղեկցորդների նկատմամբ մեղադրանքները:

66-ամյա Գոնը, ով 2018 թվականին Տոկիոյում ձերբակալվել էր ֆինանսական խախտումների մեղադրանքով, փախուստի էր դիմել դատավարությունից առաջ: Նրան Օսակայից Ստամբուլ էին տեղափոխել մասնավոր ինքնաթիռով, ապա մեկ այլ ինքնաթիռով՝ Բեյրութ, ուր նա ժամանել էր 2019 թվականի դեկտեմբերի 30-ին: Բոլոր չորս օդաչուներն ու երկու բորտուղեկցորդները հերքել են Գոնի փախչելու ծրագրին որեւէ մասնակցություն, պնդելով, թե չեն իմացել, որ նա ինքնաթիռում է:

News.am