Թուրքիայում մեկ ժամում 3 երկրաշարժ է գրանցվել

102

Հունվարի 21-ին Էգեյան ծովում՝ ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում, 4․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02։37-ի սահմաններում։ Րոպեներ առաջ նույն շրջանում ևս 2 երկրաշարժ է գրանցվել՝ 3․9 և 3,6 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժերը զգացվել են նաև Իզմիրին հարակից շրջաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6․91 կմ խորության վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։