Թաքնված հայտարարություն Սպիտակ տան կայքում

98

ԱՄՆ նոր վարչակազմը Սպիտակ տան թարմացված կայքում թաքնված հաղորդագրության մեջ չորեքշաբթի աշխատանքի է հրավիրել ծրագրավորողներին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ըստ դրա՝ կայքում տեղադրված HTML կոդում թաքնված է ծրագրավորողների համար Սպիտակ տան թվային ծառայությանը միանալու հրավեր:

«Եթե դուք կարողացաք կարդալ սա, ապա մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունն ավելի արդյունավետ վերականգնման հարցում», – ասված է հրավերի մեջ: