Զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներն այսօր շարունակվել են

79

Հունվարի 21-ին վերսկսվել են  որոնողական աշխատանքներն Արցախի՝ մարտական գործողությունների հատվածներում: 

«Երեկվա դադարից հետո այսօր որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի, Դրախտիկի  և Ջրականի (Ջաբրայիլ) ուղություններով: Ընդհանուր առմամբ, մինչ օրս  որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,-հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Աշխատանքներին մասնակցում են նաև  անհայտ կորած զինծառայողների ծնողները: