Երկարաձգվել է արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը

97

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 27․01․2021թ․։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից:

Խոսքը նախապես հայտարարված առաջին ծրագրի մասին է (68.000+15.000 դրամ), որից շատերn արդեն օգտվել են։ Այս մասին իրազեկում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Ծրագրին դիմելու ժամկետն երկարաձգվել է, որպեսզի այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել օգտվել աջակցությունից կարողանան լրացնել հայտը:

Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի https://dimum.ssa.am/ կայքէջում: Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։

Հաստատող հաղորդագրություն ստանալուց հետո պետք է դիմել Հայփոստի կամ Արցախփոստի մասնաճյուղ: Խնդիրների դեպքում այցելել սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ: