Եվրախորհրդարանը Նավալնիի պատճառով պահանջել է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործումը

80

Եվրախորհրդարանը պահանջել է ԵՄ–ից՝ դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը և պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Ռուսաստանի՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու պատճառով. հայտնում է Speigel-ը։

Փաստաթուղթը նախատեսվում է քննարկել հինգշաբթի, դրան պատրաստ են աջակցել պահպանողականների, սոցիալ–դեմոկրատների, լիբերալների և կանաչների խմբակցությունները։

«Նավալնիի վրա ռուսական հարձակումից հետո մենք պետք է խոսենք նաև էներգետիկ խնդրի մասին: Սա մեր ամենաhզոր փաստարկն է: Եվ, այդ պատճառով,« Հյուսիսային հոսք-2» նախագիծը լրացուցիչ ճնշում գործադրելու հնարավորություններից մեկն է: Ռուսաստանին ուղղված պարզ կոչեր չկան»,- նշել է Եվրոպական ժողովրդական կուսակցության պահպանողական և կենտրոնամետ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերին:

Պատժամիջոցները կարող են ազդել «ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, որոնք մասնակցում են Նավալնին ձերբակալելու որոշմանը, ինչպես նաև ընդդիմության, ռուս օլիգարխների, «Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջանի անդամների», «հարձակումների» պատասխանատուներին, ինչպես նաև «ԶԼՄ-ների պրոպագանդիստներին»: Սահմանափակումները ներառում են ակտիվների սառեցումը ԵՄ երկրներում և այդ պետություններ մուտքի արգելումը:

«Եվրամիությունը չպետք է այլևս անհայտ ծագմամբ ռուսական հարստության հյուրընկալության վայր լինի», – մեջբերում է բանաձևի տեքստը:

Եթե բանաձևն ընդունվի, պատժամիջոցները ավտոմատ կերպով չեն մտցվի. դրանք կարող են ընդունվել միայն Եվրամիության բոլոր 27 անդամ երկրների որոշմամբ՝ ԵՄ խորհրդի մեխանիզմների միջոցով: