Բայց դու ինչ ախմախ ու փոքրիկ քինախնդիր դուրս էկար․ Վաղ թե ուշ, հ2֊ը նորից կլինի հանրապետական եթերում, բայց ու՞ր կլինես դու այդ ժամանակ

161

Հայտնի հեռուստամեկնաբան ու լրագրող Գայանե Փայտյանը, որը 1998 թվականից աշխատում է  Հայկական երկրորդ հեռուստաալիքում, ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր հարազատ հեռուստաալիքին հանրապետական հեռարձակման լիցենզիայից զրկելու փաստին։ նա գրել է․

 Նախ, միանգամից ասեմ՝ հ2֊ը չի փակվել, այլ թեթևագույն ձեռքերով ու խտրական որոշմամբ զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակման հնարավորությունից։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը եթերում ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են՝ Ucom-ը, Rostelekom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը։ Հիմա՝ ինչու՞ այսպես եղավ.

1. Մենք երբեք չենք զբաղվել մուտիլյովկեքով, շանտաժով, մարդկանց վարկաբեկելով

2. Մեզ երբեք չեն ծեծել, մեր մեքենաները երբեք չեն այրել մարդկանց սևացնելու, հետո դրա դիմաց կլորիկ գումար վերցնելու համար (ջհանդամ թե ընենց ծեծ լիներ, որ կոպեկները գրպանում ծռվեին)

3. Մենք երբեք երկու կոպեկ բողազներս տանելու համար քֆուր ու անեծք չենք կերել

4. Բոլորս պատասխանատու պրոֆեսիոնալներ ենք և հաջողությամբ սովորել ենք առաջատար բուհ֊երում, ունենք բարձրագույն կրթության դիպլոմներ

5. Մենք երբեք չենք հերքել մեր հաղորդած ինֆորմացիան, որովհետև սկզբունքորեն զերծ ենք մնացել էժան ու չճշտված սենսացիայով հեռուստադիտողին սթրեսների ենթարկելուց

6. Մենք երբեք չենք ստել

7. Մենք կարողացել ենք հավատարիմ լինել գործընկերության սկզբունքին ու հարգել ենք մեր գործընկերներին

8. Երբեք չենք դավաճանել, այդ թվում՝ հեռուստադիտողին

9. Երբեք ԱԲԻԺՆԻԿ չենք եղել

Այսպիսով, ,,չհամապատասխանեցինք,, պահանջներին։

Հ.Գ. Բայց դու ինչ ախմախ ու փոքրիկ քինախնդիր դուրս էկար… Վաղ թե ուշ, հ2֊ը նորից կլինի հանրապետական եթերում, բայց ու՞ր կլինես դու այդ ժամանակ… Ու կլինե՞ս արդյոք….