Արտակ Գագիկի Մարտիրոսյան

81

Ծնվել է 1975 թվականին: 16 տարեկանից կյանքը նվիրել է հայրենիքին:
Մարտական ուղին անցել է Եղնիկներում, ապա ծառայության է անցել ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակում: Խաղաղապահ ծառայություն է իրականացրել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում:
22 տարի ծառայել է ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունում:
Պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է ռազմաճակատ: Եղել է Հադրութ-Ֆիզուլի հատվածում:
Հոկտեմբերի 15-ին շտապել է օգնել շրջափակման մեջ մնացած ընկերներին: Գործողության ժամանակ ծանր վիրավորում է ստացել ու կյանքը զոհել հանուն հայրենիքի:

Հավերժ փառք…