Ավելի քան 2.300 մարդ անհետ կորածների խնդիրներով դիմել է Ստեփանակերտի քաղաքացինրի ընդունման կետ

89

 Ստեփանակերտում շարունակում է քաղաքացիների ընդունելությունը` անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով:

 «Անհետ կորածների որոնումն իրականացվում է ռուսաստանյան խաղաղապահների կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են որոնողական խմբերին:

Քաղաքացիների ընդունելության կետ է դիմել արդեն ավելի քան 2 300 մարդ»,- նշված է ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: