Առողջապահության նորանշանակ նախարարն աղանդավոր է ու չի էլ թաքցնում դա

106

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առողջապահության նորանշանակ նախարարն աղանդավոր է ու չի էլ թաքցնում դա։ Սահմանադրությանն է հղվում, ինչ-որ իրավունքների, ազատությունների և այլն։ Նման բաների մասին աղանդավորներն արդեն հանգիստ են խոսում։ Մեր երկրում նրանք այլևս խնդիր չունեն և դա փաստ է։ Իսկ հիմա ավելի հեռուն են ուզում գնալ ու այնպիսի իրավիճակ ստեղծել, որի պարագայում աղանդավոր լինել-չլինելու մասին հարցն իսկ պախարակելի դառնա, եթե չասենք՝ քրեորեն պատժելի։ Իրենք իրենց խնդիրը լուծում են։

Մնում է հասկանալ, թե մենք ինչ ենք անում։Վերջին շրջանում շատ եմ մտածել այս թեմաների մասին։ Դարեր շարունակ առողջապահությունն ու ընդհանրապես՝ սոցիալական խնամքը, եղել է մեր եկեղեցու գործառույթը։ Հիմա դա այդպես չէ։ Պետությունն է զբաղվում այդ հարցերով։ Բայց հարց՝ միթե՞ կարելի էր ահա այսպես անտեսել ու թույլ տալ, որպեսզի մեր կարիքավորների, այսինքն հասարակության ամենախոցելի խավի խնդիրներով զբաղվեն աղանդավորները։ Եկեղեցին ասելիք չունի՞։Ես շատ անկեղծ ուզում եմ մի բան հասկանալ։ Վե՞րջ։ Հանձնվե՞լ ենք արդեն։ Հայկը իսկապե՞ս պարտվեց Բելին։

Սա ի՞նչ հանդուրժողականություն է։ Սա ի՞նչ անտարբերություն է։ Ո՛չ օտար գործակալների դեմ ենք ընդդիմանում, ո՛չ աղանդավորների, ո՛չ էլ հող ծախող ու մեր զավակներին հազարներով կոտորող դավաճանների։ Ես հրաժարվում եմ սա հասկանալ»։