ԱՄՆ-ն Իրաքից Սիրիա է տեղափոխել երկու հարյուր զինվորականի

94

ԱՄՆ-ն Իրաքից 200 զինծառայող է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արևելք, հայտնում են սիրիական լրատվամիջոցները: Զինվորներին ուղղաթիռով ուղարկել են Էլ-Հասեկեի և Աշ-Շադդադի ռազմական բազաներ, ինչպես նաև Դեյր-էր-Զոր նահանգի Էլ-Օմար նավթահանք և «Կոնիկո» գազի հանքավայր: