Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան կարող են փորձարկել և առաջինը օգտագործել համակցված «Սպուտնիկ V» և AstraZeneca

111

«Սպուտնիկ V» և AstraZeneca համակցված պատվաստանյութերի հետազոտությունները շուտով կարող են սկսվել Ադրբեջանում և Սաուդյան Արաբիայում, հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:

«Առաջին երկրները, որոնք փորձարկումներ կսկսեն, կլինեն Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան և այլն», – ասել է նա:

Ըստ Դմիտրիևի, սա պատվաստանյութի մշակման ուղղությամբ պետությունների համատեղ աշխատանքի հիանալի օրինակ է:

Երկրները, որոնք ներգրավված են այս երկու պատվաստանյութերի մշակման մեջ, հավանաբար կլինիկական փորձարկումներից հետո առաջինը կօգտագործեն համակցված պատվաստանյութերը: