Ադրբեջանը դարձել է Թուրքիայի սպառազինությունների արտահանման մեծությամբ երկրորդ շուկան

79

Ադրբեջանը դարձել է Թուրքիայի սպառազինությունների արտահանման մեծությամբ երկրորդ շուկան: 2020 թվականին վաճառքի ծավալը հասել է 260.8 միլիոն դոլարի, ինչը 194 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի, հաղորդում է Defense News-ը:

Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի պաշտպանական եւ օդատիեզերական արտադրանքի արտահանումը 2020 թվականին կազմել է 2.3 միլիարդ դոլար, ինչը 14.8 տոկոսով ցածր է, քան 2019 թվականի ցուցանիշը: Թուրքիայի արտահանողների ասամբլեան (TIM)  հայտարարել է, որ արտադրության, մատակարարման եւ լոգիստիկայի գործընթացներում  կորոնավիրուսի համավարակի պատճառով խափանումները դարձել են արտահանման անկման պատճառ:

News.am