Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 117 ավտոմեքենա, 53 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ տարածք

83

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հունվարի 19-ից 20-ը Երևան քաղաքում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց։

Փրկարարներն արգելափակումից դուրս են ավտոմեքենաները և անվտանգ տարածք տեղափոխվել 53 քաղաքացու:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: