Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհն ու Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար

76

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհն ու Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ 

Մ-2 ավտոճանապարհի 164-րդ կմ-ից դեպի «Զանգեր» տանող հատվածը, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Երևան-Սևան ավտոճանապարհի 13-27-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում (կան կուտակված ավտոմեքենաներ) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց, դժվարանցանելի) տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։