«Սպուտնիկ V»-ի հետազոտությունը երեխաների շրջանում տեղի կունենա այս տարի

133

«Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները երեխաների շրջանում տեղի կունենան 2021 թ․ ընթացքում, հայտարարել են Գամալեյայի անվան կենտրոնից:

Սկզբում բոլոր կլինիկական փորձարկումները և կլինիկական կիրառումը տեղի են ունենում միայն մեծահասակների շրջանում, և միայն դրանից հետո է տեղի ունենում անցում մանուկ բնակչությանը: Այդպիսի փորձարկումները ծրագրված են, դրանք կանցկացվեն այս տարվա ընթացքում: