Ռուբեն Ռուբինյանը սկսել է հանդես գալ Փաշինյանին առավել նվիրված կամիկաձեի դերում. Politik.am

87

Politik.am-ին հայտնի է դարձել, որ այս օրերին ՀՀ ԱԺ իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը սկսել է հանդես գալ Փաշինյանին առավել նվիրված կամիկաձեի դերում։ Մասնավորապես, խմբակցության ներսում կենտրոնախույս տրամադրությունները զսպելու համար, նա անհատապես հանդիպում է կենտրոնախույս տրամադրություններ ունեցող բոլորի հետ, սպառնում, որ «կփչացնեն» եւ գործնական կյանքը եւ անձնական կյանքը, կօգտագործեն նրանց դեմ առկա բոլոր կոմպրոմատները։ Միաժամանակ, նա խնդիրներ ունի ֆրակցիայի կեսի հետ եւ պարզապես նրանց հետ չի խոսում։

Իշխանական ֆրակցիայի ներսում սկսվել է կենաց մահու պայքար եւ կենտրոնախույսներն էլ որոշել են միավորվել Ռուբինյանին դիմագրավելու համար։ Մեզ հայտնի է դարձել նաեւ, որ Ռուբինյանը հանդիպում է նաեւ կուսակցականների հետ, խոստանում պաշտոններ, որոշներին ինչ որ մանր գործերի տեղավորում, պայմանով, որ առաջիկա արտահերթ ընտրություններին ձայներ բերեն ԻՔ-ի համար։