Պուտին. ԵԱՏՄ երկրները պետք է արդյունավետորեն համակարգեն կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերը

99

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն նախագծերի իրականացման վերաբերյալ հանդիպման ժամանակ հայտարարել է․

«Հունվարի 1-ից ԵվրԱզԷՍ-ի երկրներում բոլոր դեղամիջոցների գրանցումն իրականացվում է ընդհանուր կանոնների և ընթացակարգերի համաձայն: Սա չափազանց կարևոր է, մենք բոլորս դա լավ ենք հասկանում, երբ մեր երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերի` կորոնավիրուսի համաճարակի: Մենք պետք է արդյունավետորեն համակարգենք ջանքերը մեր քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանության համար»։