Պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության պատվիրակությանը

99

ՀՀ Պաշտպանության նախարարն այսօր՝ հունվարի 19-ին,  ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը, բանակ-հասարակություն կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ երկրապահները այսուհետ եւս կշարունակեն իրենց նշանակալի ավանդն ունենալ հայրենիքի պաշտպանությանն առնչվող, ինչպես նաեւ երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում: