Չեմ կարող ինձ համարել քաղաքական թիմի ներկայացուցիչ, ես մշակույթի ներկայացուցիչ եմ․ ԿԳՄՍ փոխնախարար

78

Yerkir.am-ի զրուցակիցն է ԿԳՄՍ մշակույթի գծով փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

 –Լինելովմշակույթիոլորտիփոխնախարարմշակույթիոլորտիգործիչ՝ի՞նչզգացում ունեցաքերբտեսաքթեինչպեսէԻլհամԱլիեւըշրջումՇուշիիՍուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցեկեղեցում։

-Բնականաբար՝ շատ ծանր։ Ուրիշ զգացում ունենալ հնարավոր չէր։ Էմոցիոնալ եւ հուզական առումով՝ անշուշտ, շատ ծանր։

ՆույնպիսիզգացումունինաեւմերհասարակությունըեւձեզէմեղադրումորայսօրՇուշինմերըչէ։

-Ի՞նձ…

ԻշխանությաններկայացուցիչեքԴուք։

-Ես մշակույթի ներկայացուցիչ եմ եւ չեմ կարող ինձ համարել քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Ես մշակույթի ոլորտն եմ համակարգում, որը դուրս է, վերկուսակցական է, մաքուր է բոլոր տեսակի կուսակցական նկրտումներից։

 –Դուքչե՞քկիսումիշխանությաններկայացուցիչներիկարծիքներըտեսակետները։

-Ես մշակույթի վերաբերյալ եմ հոգ տանում, իմ ոլորտը մշակութային ժառանգությունն է։ Եվ այս առումով, նույն Արցախի հետ կապված, բավական գործեր արվել են, որոնց մասին ես չեմ խոսում, որովհետեւ դրանց մասին այս պահին պետք չէ խոսել։

 –Մշակութայինարժեքներիկորստիվտանգչե՞քտեսնումերկուանգամթշնամինռմբակոծեցՇուշիիՂազանչեցոցեկեղեցինբոլորովինվերջերսՀադրութումհայկականխաչքարպղծեցին։

-Միանշանակ, տեսնում ենք, եւ դա մերժելի է։ Բնականաբար, մեր բոլոր հուշարձանները, մշակութային հետքերը, մեր ինքնության անձնագրերը, որ թողել ենք մեր կորսված Հայրենիքում, անշուշտ, բոլորը վտանգված են։ Ցավը նաեւ այն է, որ անգամ միջազգային կառույցները չեն կարողանում պատշաճ վերահսկողություն կազմակերպել։ Դեկտեմբերի վերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնախումբ պետք է մեկներ մշտադիտարկման, որի մուտքն արգելվեց Ադրբեջան։ Նրանք ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ վերահսկողություն իրականացնել կամ հետեւել հուշարձանների վիճակին ուղղակի անհնար է։

Ի՞նչհիմքովենքկրկինհույսկապումմիջազգայինհանրությանհետերբպատերազմիողջընթացքումհայանպաստորեւէաջակցությունչցուցաբերվեց։

-Մենք մեր հույսը չենք կապում միջազգային հանրության հետ։ Պարզապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը կոչված է մշակութային արժեքների պաշտպանությանը, Հայաստանը եւ Ադրբեջանը եւս անդամ են, բնական է, որ պետք է սպասում լիներ միջազգային, ոչ քաղաքական, մշակութային կառույցներից։

Լիանա Սարգսյան

Yerkir.am