Շուշին՝ թյուրքական աշխարհի մայրաքաղաք

130

«Թյուրքական խորհուրդը» քննարկում է Շուշի քաղաքը հռչակել 2022 թվականի թյուրքական աշխարհի մայրաքաղաք։

Անկարայի նախաձեռնած «Թյուրքական խորհուրդ»-ի մեջ են մտնում Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Թուրքիան, դիտորդի կարգավիճակ ունի Հունգարիան։

Կառույցի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը հայտարարել է, որ Շուշին իրենք նախատեսում են դարձնել թյուրքական աշխարհի ապագայի մեծ ծրագրերի խորհրդանիշ՝ այնտեղից սկսելով իրենց հաղթարշավը դեպի Ալթայ։

«Այդպիսի մեծ ծրագրերի մասին նույն թուրքերը խոսում էին ճիշտ 100 տարի առաջ՝ 1920-ին, երբ Շուշիում իրականացրին հայերի զանգվածային ջարդեր, ապա հայտարարեցին, որ հենց Շուշին է լինելու դեպի Ալթայ իրենց մշակութային հաղթարշավի կենտրոնը։ Առաջին փորձը չստացվեց։

Կստացվի՞ արդյոք երկրորդ փորձը»,- գրում է տարածաշրջանային հարցերով փարձագետ Նաիրի Հոխիկյանը։