Նոր կուսակցություն ստեղծելու Թրամփի մտադրության մասին

86

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ում լիազորությունների ժամկետը լրանում է հունվարի 20-ին, իր կողմնակիցների հետ քննարկել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Ըստ թերթի, Թրամփը ցանկանում է միությունը անվանել Հայրենասիրական կուսակցություն: Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Պարբերականը պնդում է նաև, որ վերջին օրերին Թրամփը տարաձայնություններ ունի համակուսակիցների հետ, մասնավորապես՝ Սենատում հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ: Հրապարակման համաձայն, նա Թրամփին մեղադրել է Կապիտոլիումի անկարգությունները հրահրելու մեջ: