Ճանապարհները կպատվեն մերկասառույցով

79

ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը զգուշացնում է.

ՈՒշադրություն

Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն։

Հունվարի 20-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։
Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 14-16,  ցերեկը՝  3-4 աստիճանով։