Ղազախստանն արգելել է Ադրբեջանից լոլիկի ներմուծումը

86

Ղազախստանն արգելել է Ադրբեջանից լոլիկի ներմուծումը բանջարեղենի շագանակագույն կնճիռների վիրուսի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը:

«Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը «Ռոսսելխոզնադզոր»ին տեղեկացրել է ադրբեջանական լոլիկի ներկրման արգելքի մասին՝ շագանակագույն կնճիռների վիրուս հայտնաբերելու հետ կապված», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հունվարի 16-ից փոխադրումներն արգելված են: Պարզաբանվում է, որ լոլիկի ներմուծման արգելքը մտցվել է ԵԱՏՄ և Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Ղազախստանի գործընկերներից Ռուսաստանի վարչությանը ուղարկված նամակի համաձայն՝ ադրբեջանական բանջարեղենը Ղազախստան է ժամանել 2021 թվականի հունվարի 2-ին և 12-ին՝ ունենալով Ադրբեջանի կարանտինի և բույսերի պաշտպանության ազգային կազմակերպության կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերը: