Ձեր կուսակցության կամավորական ջոկատը ի վերջո տեղ հասա՞վ, թե՞ չէ․ Փաշինյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

91

Ես շատ պատերազմների եմ մասնակցել, բայց վերջին պատերազմն ինձ համար ուրիշ տպավորություն էր. այն ինձ համար շատ անհասկանալի կամ շատ լավ էլ հասկանալի բեմադրություն էր, շատ լավ կազմակերպված անկազմակերպվածություն էր. այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:

«Ստեղծվել էին շատ բարենպաստ պայմաններ պարտվելու համար: Ամեն ինչի հիմնավորումները ունեմ ականատեսի աչքերով, մարդկանցհետ զրուցելով: Սակայն ոչ ոք իրավունք չունի մեղադրելու զինվորին, սպային ու կամավորին: Ոչ էլ տրամադրված եմ այս խայտառակ արդյունքը վերագրել իշխանությունների միայն ոչ պրոֆեսիոնալիզմին, տկարությանը: Ինձ համար պարզ էր, որ այս իշխանությունները եկել են Արցախը հանձնելու, ազգային արժեքները ոչնչացնելու համար: Նախկինների ամենամեծ մեղքը հենց իշխանությունը ձեզ փոխանցելն է: Ուրիշ ի՞նչ պետք է պատահեր, որ փորձում եք կառչած մնալ ձեր աթոռներից: Կա՞ արդյոք հասարակությունից գաղտնի պահած նոր բանավոր պայմանավորվածություններ, որոնք դեռ պետք է իրականցնեք»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

News.am