ՀՔԾ-ն կարճել է Վանեցյանին առնչվող քրգործը. ԱԱԾ նախկին տնօրենի արարքներում բացակայում է հանցակազմը

70

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որոշել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Խոսքը վերաբերում է պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի կողմից ենթադրյալ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։ Ամիսներ շարունակ քննություն իրականացնելով ՀՔԾ քննիչը չի կարողացել որեւէ հիմք գտնել ու ի վերջո որոշում է կայացրել Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով։Բացի այդ՝ ՀՔԾ-ն որոշում է կայացրել՝ Վանեցյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով։