ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

98

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան)  վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ցուցահանդեսի ժամանակ քաղաքացին մոտեցել էր փոխնախարարին և ամոթանք տվել դավաճանների իշխանության ներկայացուցիչ լինելու համար:

Հիշեցնենք նաև, որ փոխնախարարը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ չի կարող իրեն համարել քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինքը մշակույթի ներկայացուցիչ է։

Yerkir.am