«Կարծում եմ՝ նրանք հաջողություններ կունենան»

90

Դոնալդ Թրամփը Ջոզեֆ Բայդենի նոր վարչակազմին հաջողություններ է մաղթել: Այս մասին Թրամփն ասել է Էնդրյուսի ռազմաօդային բազայում գտնվող մի խումբ աջակիցների առաջ խոսելիս՝ նախքան Ֆլորիդա թռչելը:

«Կարծում եմ՝ նրանք հաջողություններ կունենան, – ասել է նա, – մենք հիմք ենք դրել, որ նրանք իսկապես տպավորիչ հաջողությունների հասնեն»:

Թրամփը շնորհակալություն է հայտնել փոխնախագահ Մայքլ Փենսին ու նրա կնոջը: «Ես նաև ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Կոնգրեսին, որի հետ մենք իրոք լավ ենք աշխատել, համենայն դեպս, Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների հետ», ասել է նա:

«Շատ բան է արվել, ավելին, քան հնարավոր էր մտածել»: «Անհավատալի չորս տարի է անցել, մենք միասին շատ հաջողությունների ենք հասել», ասել է Թրամփը: