Իրանն ու ԵԱՏՄ-ն նշել են ազատ առևտրի համաձայնագրի իրականացման վերջնաժամկետը

86

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) 2022-ի նոյեմբերից կսկսեն իրականացնել Ազատ առևտրի համաձայնագիրը: Այս մասին հունվարի 19-ին հայտնել է իրանական Mehr News գործակալությունը:

Ելույթ ունենալով Թեհրանի Առևտրաարդյունաբերական, լեռնահանքային և գյուղատնտեսական պալատի ներկայացուցիչների խորհրդի 19-րդ նիստում՝ Իրանի արդյունաբերության փոխնախարար Համիդ Զադբումը նշել է, որ կառավարությունը լիցենզիա է տրամադրել Իրանի առևտրի խթանման կազմակերպությանը (TPOI)՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտուր իրականացնելու համար:

Ըստ այդմ՝ 2022 թվականի նոյեմբերին ուժի մեջ կմտնի Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագիրը:

«Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հիմնական նպատակը անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության հարմար եղանակների ստեղծումն էր, ինչպես նաև առողջ մրցակցության խթանումը»,- ասել է Իրանի առևտրի խթանման կազմակերպության ղեկավարը:

ԵԱՏՄ անդամ երկրները 850 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն ունեն աշխարհի երկրների հետ: ԵԱՏՄ արտահանման մոտ 80 տոկոսը Իրանի Իսլամական Հանրապետություն գյուղատնտեսական արտադրանք է: